Լեհաստանում տեղադրվել է «միզող» Լենինի արձանը (Տեսանյութ)
10/06/2014 20:55

Լեհաստանում տեղադրվել է «միզող» Լենինի արձանը (Տեսանյութ)

Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվել է Վլադիմիր Լենինի` միզող արձանը:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ արձանը 1980-ական թթ.-ին քաղաքում տեղադրված Լենինի մեծ արձանի փոքր կրկնօրինակն է:

«Ապագայի շատրվան» անունը կրող արձանը Կրակովի բնակիչների մոտ ոչ միանշանակ արձագանք է գտել: Քաղաքացիների որոշ մասը լավ ծիծաղել է նոր արձանը տեսնելիս, իսկ մյուսները դժգոհել են՝նշելով, որ Լենինի արձանը նույնիսկ այդ տեսքով չէր կարելի տեղադրել Լեհաստանում:
 

Լեհաստանում տեղադրվել է «միզող» Լենինի արձանը (Տեսանյութ)