.jpg)
10/06/2014 19:28
Լուիս Էնրիկեին հանգիստ է հարկավոր
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով երեկ ենթարկվել էր կույրաղիքի հեռացման վիրահատության, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն:
Մասնագետին հիմա հանգիստ է հարկավոր, որից հետո նա կարող է վերադառնալ իր աշխատանքային պարտականությունների կատարմանը:
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն շտապ տեղափոխվել էր Կատալոնիայի հիվանդանոցներից մեկը` կույրաղիքի բորբոքման ախտանիշով: