Ինչպես փոքրացնել քիթը՝ դիմահարդարման միջոցով. Լուսանկարներ
10/06/2014 19:05

Ինչպես փոքրացնել քիթը՝ դիմահարդարման միջոցով. Լուսանկարներ

Թվում է, թե բնական տվյալների դեմ պայքարելն անհնար է, իսկ փոքրիկ, գեղեցիկ քթիկ ունեենալու համար միակ ճանապարհը պլաստիկ վիրահատությունն է:

 

Շտապենք ձեզ հանգստացնել, որ արտաքին տվյալները սրբագրել կարելի է: Դրա համար Դուք պետք է միայն տիրապետեք դիմահարդանման մի քանի պարզ հմտությունների:

Ուրվագծում

Ուրվագծումը իսկական փրկություն է այն բազմաթիվ կանանց համար, ովքեր դժգոհ են իրենց արտաքինից: Ոմանք այդ տեխնիկան օգտագործում են այտոսկրների կամ դեմքի այլ հատվածների սրբագրման համար: Դուք էլ կարող եք սովորել ուրվագծել Ձեր քիթը: Դրա համար Ձեզ անհրաժեշտ կլինի բրոնզամատիտ կամ երկու երանգի դիմափոշի՝ մուգ և բաց գույնի: Վրձինով և բրոնզամատիտով երկու գիծ նկարեք քթի կողային մասերով, իսկ բաց դիմափոշիով պատեք քթի «մեջքը»: Զգուշորեն հարթեցրեք բաց և մուգ հատվածների սահմանագծերը, որպեսզի ուրվագիծը հնարավորինս բնական տեսք ունենա:

Փայլատող անձեռոցիկներ

Քիթը մտնում է բարդություններ պարունակող Т գոտու մեջ, ինչը նախևառաջ ենթադրում է, որ մաշկն ունի տհաճ յուղային փայլ: Վերջինս էլ միշտ պատճառ է դառնում Ձեր քթի վրա այլոց ուշադրությունը գրավելու համար: Մաշկային ճարպի արտադրությունը քչացնելու և փայլփլուն մաշկը մոռացության տալու համար օգտագործեք փայլատող անձեռոցիկներ:

Մանրամասները՝ այստեղ: 

Ինչպես փոքրացնել քիթը՝ դիմահարդարման միջոցով. Լուսանկարներ