.jpg)
Պելե. «Բարսելոնն» ինձ հիշեցնում է մեր ժամանակների «Սանթոսը»
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն ընդգծել է, որ «Բարսելոնն» իրեն հիշեցնում է նախկին «Սանթոսը»: Կատալոնյան թիմն աշխարհի եռակի չեմպիոնին դուր է գալիս` հատկապես, երբ այնտեղ են խաղում Մեսսին, Խավին և Ինյեստան: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:
«Սիրում եմ Խավիին: Նա հիանալի ֆուտբոլիստ է և գտնվում է լավ մարզավիճակում: Ընդհանրապես, ինձ դուր է գալիս «Բարսելոնը», քանի որ այդ թիմում են հանդես գալիս նաև Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստան: Կատալոնյան թիմն ինձ հիշեցնում է մեր ժամանակների «Սանթոսը»:
Իսպանիայի հավաքականում շատ են «Բարսելոնի» ֆուտբոլիստները, բայց, ըստ իս, դա սխալ է և այդպես լինել չի կարող»,- նշել է Պելեն: