Բարեգործության անվան տակ խարդախությամբ է զբաղվել (Տեսանյութ)
10/06/2014 18:31

Բարեգործության անվան տակ խարդախությամբ է զբաղվել (Տեսանյութ)

Հաճախացել են դեպքերը, երբ որ քաղաքացիներին զանգահարում են ինչ-որ անհայտ ընկերությունների ներկայացուցիչներ և բարեգործության անվան տակ առաջարկում են գիրք կամ ամսագիր գնել՝ դրանով մասնակցելով բարեգործությանը: Ցավոք, ոչ բոլոր դեպքերում են նմանատիպ ծառայություն առաջարկող ընկերություններն ազնիվ ու բարեգործ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ըստ աղբյուրի՝ օրինակ, լինում է, որ ստացված գումարը մտնում է ինչ-որ մեկի գրպանը: Հունիսի 4-ին խարդախություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել «Դիլ մաստեր» ՍՊԸ տնօրեն Ռաֆայել Մարտիրոսյանին: Ընկերության հրատարակած «Համեղ խոհանոց» գրքի վերջում գրված է, որ նախորդ տարվա հասույթից 300 հազար դրամ բարգործություն է կատարվել «Մանկան տուն» ՊՈԱԿ-ին, սակայն իրավապահաների ձեռնարկած գործողությունների արդյունքում ի հայտ եկավ այլ իրողություն:

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
 

Բարեգործության անվան տակ խարդախությամբ է զբաղվել (Տեսանյութ)