Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր Յուրի Դավթյանին
10/06/2014 16:38

Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր Յուրի Դավթյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Հարգելի պարոն Դավթյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բարձր ենք գնահատում Ձեր վաստակը Հայաստանի մշակութային կյանքի հարստացման գործում: Ձեր բազմամյա դիրիժորական և մանկավարժական գործունեությունը մեծ նպաստ է բերել մեր դասական նվագախմբային արվեստի զարգացմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: 

Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր Յուրի Դավթյանին