Իտալիայի ֆուտբոլային շապիկ հագած Քրիստոսի արձանը զայրացրել է կաթոլիկներին
10/06/2014 20:43

Իտալիայի ֆուտբոլային շապիկ հագած Քրիստոսի արձանը զայրացրել է կաթոլիկներին

Ռիո դե Ժանեյրոյի հոգևորականները պատրաստվում են դատական հայց ներկայացնել Իտալիայի RAI հեռուստաընկերության դեմ: Բանն այն է, որ հավատացյալներին զայրացրել է հեռուստաընկերության՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ նկարահանված տեսահոլովակը: Այս մասին գրում է բրազիլական «O Globo»-ն:

Տեսահոլովակը նվիրված է Իտալիայի ազգային հավաքականին ու ավարտվում է կադրով, որում երևում է Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշ դարձած Քրիստոսի արձանը՝ Իտալիայի ազգային հավաքականի շապակը հագին:

Հավատացյալները նման արարքը սրբապղծություն են համարում:
 

Իտալիայի ֆուտբոլային շապիկ հագած Քրիստոսի արձանը զայրացրել է կաթոլիկներին