Ռոնալդուն ապաքինվում է արագ տեմպերով
10/06/2014 21:09

Ռոնալդուն ապաքինվում է արագ տեմպերով

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ապաքինվում է արագ տեմպերով և կարող է մասնակցել աշխարհի առաջնության հունիսի 16-ին Գերմանիայի ընտրանու կայանալիք խաղին:

Ինչպես հայտնում է ESPN-ն, պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն տեղեկացրել է, որ գոհ է Քրիշտիանուի մարզավիճակից և ապաքինման ընթացքից, ուստի երկրպագուները նրան կարող են տեսնել խաղադաշտում:
 

Ռոնալդուն ապաքինվում է արագ տեմպերով