Ռ. Հակոբյան. Աստանայում անհարգալից վերաբերմունք կար Հայաստանի նկատմամբ
10/06/2014 17:13

Ռ. Հակոբյան. Աստանայում անհարգալից վերաբերմունք կար Հայաստանի նկատմամբ

«Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևը բավականին լուրջ հայտարություն արեց: Այդ հանդիպմանը անհարգալից վերաբերմունք կար Հայաստանի և Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ»,- ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Շուրջ 4 տարի տևած արտաքին քաղաքական դեգերումները, Ռ. Հակոբյանի խոսքով, ոչ մի արդյունք չտվեցին.

«Մի կողմ թողնենք, թե որ կառույցն է ավելի ճիշտ, բայց մի բան հստակ է, որ մեզ ասում են, թե մենք ինչ անենք: Ես չգիտեմ` Հայաստանին թույլ տալիս են ինչ-որ բան ասել, վստահ եմ, որ դուք էլ չգիտեք… Եթե դուք այստեղ փորձում եք հեքիաթներ հորինել, ապա Նազարաբաևի նման մարդը հայտարարում է, որ չկա նման բան, որ իրենք են ասողը: Մի վախեցեք քննադատելուց, քննարկելուց»,-դիմելով խորհրդարանական մեծամասնությանը` ասաց Ռ. Հակոբյանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց, որ իշխանություններն ի վնաս պետության ոչ մի հարցի շուրջ չեն բանակցում, ինչպես նաև, ԱԺ փոխնախագահի խոսքով, Հայաստանը, բանակցությունների հետ կապված, ունի մոտ 900-ից ավելի բացառում: 

Ռ. Հակոբյան. Աստանայում անհարգալից վերաբերմունք կար Հայաստանի նկատմամբ