.jpg)
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել իր ամուսնուն դանակահարելու մեջ մեղադրվող Երևանի բնակիչ Սեդա Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ 49-ամյա Սեդա Գ.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. դեկտեմբերի 15-ին ժամը 20:15-ին սահմաններում իր` Երևան քաղաքի Ս.Տարոնցի փողոցի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն բնակարանում բնակվող իր ամուսնու հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է վերջինսի որովայնին` վերջինիս առողջությանը որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով դիտավորությամբ պատաճառելով կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 Հոդվածի 1 Մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: