.jpg)
Հուլիսի մեկին կբացվեն Սևանի հանրային լողափերը` անկախ եղանակից
Եթե եղանակային պայմանները ներեն` հուլիսի մեկից կգործեն 3 հանրային լողափեր: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում 5 հանրային լողափեր կազմակերպելու նպատակով տրամադրվել են հողամասեր:
Վահե Գուլանյանը նաև հաղորդեց, որ այս տարի նախատեսվում է բացել ևս 2 նոր հանրային լողափ: Լողափերից մեկը կգործի Շորժայի տարածքում, մյուսը` Ծովագյուղի տուրբազայի հարևանությամբ. Ընթանում են կահավորման աշխատանքներ: Մեր զրուցակիցը միաժամանակ նկատեց, որ Սևանի տարածաշրջանում եղանակը սառն է, սակայն անկախ պայմաններից՝ լողափերը կբացվեն:
Գուլանյանը նաև հիշեցրեց, որ հանրային լողփաերի սպասարկումն իրականցնում է «Սևան» ազգային պարկի միջոցներով. 3 լողափերի սպասարկման համար շուրջ 12 մլն դրամ է անհրաժեշտ, իսկ 5 լողափերի դեպքում` արդեն 14-15 մլն դրամ: Ազգային պարկը ֆինանսավորման համար դիմել է կառավարություն, սակայն առաջարկությունը մերժել է. Որոշվել է ազգային պարկի միջոցներով կամ այլ ֆինանսավորման հնարավորություններով իրականացնել ևս երկու լողափերի շահագործումը: