.jpg)
«Կուտակայինի մասին օրենքը կիրառվելու է այնպես, ինչպես ընդունել է ԱԺ-ն»
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կառավարությունից քաղաքական հայտարարություն պահանջեց այն մասին, որ այն գործատուները, ովքեր պարտադրելով պահանջելու են չհրաժարվել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչից, կպատժվեն:
Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասաց, որ խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ իրենք էլ են ահազանգեր ստացել:
«Այդ ահազանգերի հետքերով միջոցառումներ իրականացվում են: Օրենքը կիրառվելու է այնպես, ինչպես ընդունել է Ազգային ժողովը: Ամեն դեպքում որևէ հակառակ ցուցում, օրենքին հակասող որևէ ցուցում պատկան մարմինների կողմից չի իջեցվել», - ասաց Ա. Գևորգյանը: