.jpg)
Կառավարությունը չպատասխանեց Արամ Մանուկյանին
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ իր հերթին հետաքրքրվեց էլելտրաէներգիայի ու գազի սակագնի թանկացման հարցով:
«Այնքան արագ է ամեն ինչ թանկանում, որ տեմպի հետևից մենք պարզապես չենք հասցնում: Նորը գալիս՝ հնին ծածկում: Այդ նույն բանը տեղի ունեցավ գազի հետ կապված: Ես ճշտելու կարիք ունեմ: Մաքսային տարեկան հաշվետվության առաջին եռամսյակում թվերի մեջ ակնհայտ երևում է, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է 845 մլ խմ գազ, որի մաքսային արժեքը կազմում է 186 մլն դոլար: Պատկան մարմինները բացառում են այս երևույթը: Ստացվում է, որ Կառավարությունում տեղյակ չեն այս ամենի մասին, բայց հետո տալիս են տարօրինակ բացատրություն, թե առաջին եռամսյակը նշանակում է՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների հաշվետվություն: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում առաջին եռամսյակը գրված է այսպես: Այս ամենից կարելի է ենթադրել, որ առաջին երկու ամիսն ուրիշ գին է մաքսային գինը կազմել, իսկ մեկը ամսինը՝ 280 դոլարով: Որքան ինձ հայտնի է՝ Գրիգորյան տոմարով առաջին եռմայսկում ընդգրկված չէ դեկտեմբեր ամիսը, իսկ այդ հաշվետվությունը Կառավարությունն օգտագործում է իր տնտեսական ու ֆինանասկան հաշվետվությունների մեջ: Մինդչդեռ Հայաստանի օրենսդրությամբ՝ Հայաստանի տարին սկսվում է հունվարի մեկով: Ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ համար է այս խառնաշփոթը: Ոչ ոք չի հասկանում: Անգամ հիմա չեք կարող բացատրել»,- նկատեց պատգամավորը:
Եվ այնուամենայնիվ՝ Արամ Մանուկյանի բարձրաձայնած հարցը մնաց անպատասխան: Նրա մոտ «մութ մնացած» հարցերը չցանկացան պարզաբանել կառավարության ներկայացուցիչները:
«Կառավարությունը խնդրում է հարցին գրավոր պատասխանել, կլինի՞»,-հետաքրքրվեց ԱԺ նախագահ Գալուստ Սակայանը, ինչի հետ չհամաձայնեց պատգամավոր Արամ Մանուկյանը: Սակայն, Գալուստ Սահակյանը ժպիտը դեմքին, կառավարության փոխարեն խոստացավ, որ Կառավարությունը գրավոր հարցին անպայման կարձագանքի: