Երևան-Կրասնոդար ինքնաթիռում մահացողը 28-ամյա Արման Գալուստյանն է
11/06/2014 13:32

Երևան-Կրասնոդար ինքնաթիռում մահացողը 28-ամյա Արման Գալուստյանն է

Ինչպես ավելի վաղ հայնտնել էինք, Երևան-Կրասնոդար չվերթն իրականցնող ինքնաթիռում մահացել է ՀՀ քաղաքացի:

Lifenews-ի փոխանցմամբ` վայրէջքից րոպեներ առաջ «Դոնավիա» ավիաընկերության № 5325 չվերթի ինքնաթիռում մահացողը 28-ամյա ՀՀ քաղաքացի Արման Գալուստյանն է:

Ըստ նախնական տվյալների` ուղևորը մահացել է սրտի կաթվածից:

Աղբյուրի փոխանցմամբ` ինքնաթիռը Կրասնոդարում վայրէջք է կատարել 21:25-ին: Մինչ այդ անձնակազմը հաղորդել էր, որ ուղևորներից մեկն իրեն վատ է զգում և ինքնաթիռ էր ուղարկվել բուժծառայությունը, սակայն քաղաքացին արդեն մահացած է եղել:
 

Երևան-Կրասնոդար ինքնաթիռում մահացողը 28-ամյա Արման Գալուստյանն է