Բենզեման չի համապատասխանո՞ւմ «Ռեալի» մակարդակին
11/06/2014 19:43

Բենզեման չի համապատասխանո՞ւմ «Ռեալի» մակարդակին

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի ապագան մադրիդյան թիմում կասկածի տակ է: Այս մասին հայտնում է «El Confidencial»-ը:

Աղբյուրի տեղեկություններով` «Ռեալի» ղեկավարությունը վստահ չէ, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգումն անհրաժեշտություն է, քանի որ մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին: «Արքայական թիմի» ղեկավարները կարծում են, որ Բենզեմայի վիճակագրությունը չի համապատասխանում «Ռեալի» մակարդակին: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Բենզեման 37 խաղում խփել է 17 գոլ:

Հաղորդվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նույնպես համաձայն է, որ Սուարեսը փոխարինի Բենզեմային: Այս հարցում վերջին խոսքը, սակայն, պատկանում է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Ավելացնենք, որ Բենզեմայի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Արսենալը»:

Բենզեման չի համապատասխանո՞ւմ «Ռեալի» մակարդակին