Բախում՝ ոստիկանների ու «Դեմ եմ»-ի երթի մասնակիցների միջև
11/06/2014 20:44

Բախում՝ ոստիկանների ու «Դեմ եմ»-ի երթի մասնակիցների միջև

Արդեն տեղեկացրել ենք, որ «Դեմ եմ»-ի երթի մասնակիցները Կորյուն փողոցով շարժվում են դեպի Բժշկական համալսարան: Երթի ժամանակ Կորյուն փողոցի վրա երթի մասնակիցների ու ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ: Ոստիկանները «Դեմ եմ»-ի մասնակիցներին հորդորեցին, որպեսզի երթուղին նեղացնեն, սակայն մասնակցիները պատասխանեցին, որ «մի ամբողջ ճանապարհ» ազատ են թողել:

«Դեմ եմ»-ի անդամների խոսքով՝ ոստիկանները արհեստականորեն են փակել ճանապարհը: Նկատենք, որ երթի մասնակիցներից մի քանիսը նստեցին ճանապարհին՝ մտածելով, որ ոստիկանները չեն թողնում նրանց առաջ գնալ: Սակայն ոստիկաններն ասացին, որ ճանապարհը բաց է և կարող են ճանապարհը շարունակել:

Նշենք, որ այս պահին երթի մասնակիցները հավաքվել ու նստել են Աբովյան փողոցի վրա՝ երթը վերածելով նստացույցի:

«Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց. «Այն, ինչ անում են մեր իշխանությունները՝ մեծապատիվ մուրացկանություն է: Իսկ մեծապատիվ մուրացկանության ժամանակներն անցել են, ուստի կոչ ենք անում մեր իշխանություններին՝ դուրս գալ մեր գրպաններից»:

Շարժման մասնակիցներից Արսենը նշեց, որ ոստիկանությունը թույլ չի տալիս տեղաշարժվել, ինչը խոչընդոտում է երթի մասնակիցներին:

«Սա համապատասխան բողոքի ակցի է, որով ուզում ենք առկա ճնշումների մասին բարձրաձայնել: Քանակից մենք չենք վախենում, իսկ ամեն հաջորդ ակցիային մարդիկ ավելանում են: Մենք հիմնականում ահազանգեր ենք ստանում պետական սեկտորի աշխատակիցներից, որտեղ աշխատակիցների վրա որոշակի ճնշումներ են գործադրվում:

Երթի մասնակիցները այս պահին էլ ոստիկաններին հորդորում են ճանապարհը բացել:

Նախորդող հրապարակում՝ «Եկե՛ք բոլորս մեկ բռունցք դառնանք». Մեկնարկեց «Դեմ եմ»-ի սատարման երթը
 

Բախում՝ ոստիկանների ու «Դեմ եմ»-ի երթի մասնակիցների միջև