.jpg)
«Ավիացիան աղմկոտ է, բայց ինքնաթիռները պաշտպանում են այս հիանալի երկիրը»
Այսօր Էրեբունի օդանավակայանում տեղի ունեցավ Ռուսաստանի օրվան նվիրված տոնական միջոցառում: Դրան ներկա էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Զինված ուժերի այլ ներկայացուցիչներ:
«Սա մեր կարևորագույն պետական տոնն է և այն նշում ենք ռուսական բոլոր հիմնարկություններում»,- օդանավակայանում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովն էլ ավիաբազայի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց հայ ազին այն լավ վերաբերմունքի համար, որն իրենք ամեն օր ստանում են:
«Բացի այդ, մի բան էլ եմ ցանկանում ասել, ավիացիան շատ աղմկոտ է: Մենք թռնում ենք Երևան քաղաքի սահմաններում: Ես գիտեմ, որ մեր շարժիչների աղմուկը շատ բարձր է: Երբեմն այն լսվում է և′ ուշ երեկոյան, և′ առավոտյան: Բայց պետք է ասեմ նաև, որ սա այն ինքնաթիռների աղմուկն է, որոնք պաշտպանում են այս հիանալի երկիրը: Մեզ բոլորիս ցանկանում եմ խաղաղ երկինք»,- ասաց Ա. Պետրովը:
Միջոցառումն ամփոփվեց ՄԻԳ-29 կործանիչների և Մի-8 ուղղաթիռների ցուցադրական թռիչքներով: Անհատական ցուցադրական թռիչք կատարեց նաև ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պոպովը:
Թռիչքից անմիջապես հետո նա տպավորություններով կիսվեց լրագրողների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: