Երվանդ Զախարյան. Ընկերությունների ներկայացված փաստաթղթերը հիմնավորված են
11/06/2014 16:58

Երվանդ Զախարյան. Ընկերությունների ներկայացված փաստաթղթերը հիմնավորված են

Առհասարակ սակագների բարձրացումը տեղի է ունենում ընկերությունների կողմից ներկայացվող հայտերի հիման վրա: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին, հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Ընկերությունների, կազմակերպությունների ներկայացված փաստաթղթերը, նախարարի խոսքով, հիմնավորված են. «Սակագնի բարձրացումն արվում է այն նպատակով, որ բոլոր ընկերությունները, կազմակերպություններն անխափան աշխատանք ապահովեն»:

Կառավարությունը, Երվանդ Զախարյանի խոսքով, գիտակցում է, որ հարցը մեծ հնչեղություն ունի և մեր հսկողության տակ է:

Նախորդող հրապարակում՝ Ռոբերտ Նազարյան. ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տարածել

 

Երվանդ Զախարյան. Ընկերությունների ներկայացված փաստաթղթերը հիմնավորված են