ՀՀ-ում 1-ին անգամ կատարվել է սիլիկոնե իմպլանտով կրծքագղեձի վերականգնում
11/06/2014 19:02

ՀՀ-ում 1-ին անգամ կատարվել է սիլիկոնե իմպլանտով կրծքագղեձի վերականգնում

Օրերս Հայաստանում առաջին անգամ կատարվել է սիլիկոնե-գելային իմպլանտով կրծքագղեձի վերականգնում-վիրահատություն: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց պլաստիկ-վիրաբույժ Արթուր Սալիբյանը, ով բոլորովին վերջերս է Հայաստան ժամանել՝ հատուկ հրավերով:

Նշենք, որ վիրահատությունը տեղի է ունեցել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում: Պրոֆեսորի խոսքով՝ նորագույն մեթոդները թույլ կտան պահպանել կրծքի կառուցվածքը՝ անգամ բարդ վիրահատությունից հետո:

«Քաղցկեղը հիմնականում լինում է հիվանդ կրածքագեղձի մեջ: Ի տարբերություն հին մեթոդների՝ նոր մեթոդի օգնությամբ կարողանում ենք պահպանել կուրծքն ու պտուկը»,- նշեց «Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի» վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը:

Նա մանրամասնեց, որ վիրահատությունն իրականացվել է Արթուր Սալիբյանի անմիջական միջամտությամբ:

«Հիվանդի վիճակը նորմալ է: Պլանավորում ենք առաջիկայում այդպիսի վիրահատություններ հաճախ իրականացնել»,- նշեց Ա. Քոչարյանը՝ ընդգծելով սակայն, որ կան ուռուցքներ, որոնք չեն կարող այս մեթոդով վիրահատվել:

Նրա համոզմամբ՝ այս վիրահատության առավելությունը կայանում է նրանում, որ մինչև պրոթեզի տեղադրումը կարելի է իրականացնել քիմոթերապիայի ու ճառագայթային բուժում: «Այդ կուրսն անցնելուց հետո՝ նոր վերջնական կարող ենք կուրծքը փոխարինել էքսպանդեր-պրոթեզով»,- հավելեց նա:

Նկատենք, որ այս վիրահատությունը մինչ օրս իրականացվել է բարեգործական սկզբունքով, սակայն առաջիկայու այն կդառնա վճարովի: Հիվանդը եթե ցանկություն հայտնի, այս մեթոդով կվիրահատեն:

Արթուր Սալիբյանն էլ իր հերթին հավելեց, որ պրոթեզները հիմնականում ներկրվում են ԱՄՆ-ից: Նրա խոսքով՝ թեև այս մեթոդը Հայաստանում նորամուծություն է, սակայն ԱՄՆ-ում նման վիրահատությունները գործում են շատ վաղուց:

«Ներկայումս էլ այդ վիրահատությունն իրականացվում է բարեգործական սկզբունքով, բայց ընդհանրապես այն մատչելի է: Միաժամանակ իրականցվում է երկու վիրահատություն՝ կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և իմպլանտi տեղադրում»,-շարունակեց Ա. Քոչարյանը՝ ընդգծելով, որ կրծքագեղձի բուժումն այսօր Հայաստանում բավականին հեշտացված ու մատչելի է: Վիրաբույժի խոսքով՝ այսօր կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորուներով, ինչը խթանում է կրծքագեղձի քաղցկեղի բուժմանը:
 

ՀՀ-ում 1-ին անգամ կատարվել է սիլիկոնե իմպլանտով կրծքագղեձի վերականգնում