.jpg)
«Շատ եմ հարգում պատգամավորներին, կին պատգամավորներին` առավել մի քիչ»
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մինչ կնհնչեցներ իր հարցը, դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասաց, որ ցանկանում է` հենց նա պատասխանի հարցին:
Լ. Սարգսյանի հարցը վերաբերում էր ոստիկանության համազգեստ կարող կարի արտադրամասը փակելու խնդրին:
Ի պատասխան հարցի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով ՀԱԿ պատգամավորին, ասաց. «Տիկին Սարգսյան, Դուք գիտեք, որ ես շատ եմ հարգում պատագամավորներին, կին պատգամավորներին` առավել մի քիչ»:
Ինչ վերաբերում է հնչեցրած հարցին, ապա վարչապետը հորդորեց գրավոր դիմել` խոստոնալով անձնապես անդրադառնալ խնդրին:
Բացի սա` ՀՀ վարչապետը դիմեց նաև պատգամավորներին, ովքեր ԱԺ դահլիճում պարբերաբար ծիծաղում են. «Ծիծաղով զարդարում են դահլիճը, բայց հիմնավոր ծիծաղի դեպքում, անտեղի ծիծաղելով` այս երկրում հարց չեն լուծի»: