Վարչապետը հանդիպեց «Դեմ եմ»-ի երթի մասնակիցների հետ
11/06/2014 23:30

Վարչապետը հանդիպեց «Դեմ եմ»-ի երթի մասնակիցների հետ

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին՝ «Դեմ եմ» նախաձեռնությունն այսօր երթ էր կազմակերպել՝ ի պաշտպանություն այն քաղաքացիների, ովքեր գործատուների կողմից ենթարկվում են ճնշումների:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ նրանց ընդառաջ եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ակտիվիստները բացականչում էին «ամոթ»՝ պահանջելով ճնշումներ չգործադրել կառավարության ենթակայության տակ գտնվող կառույցների վրա։ Վարչապետը պնդեց, որ բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում։

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե տեղյակ չէ ակտիվիստներն ինչ են պահանջում: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա նշեց, որ կլինի հաստատված օրինագիծը, ըստ այդմ էլ Կառավարությունը իր դիրքորոշումը կհայտնի:

«Ես ամեն ինչ կարդացել եմ: Սպասեք մեր նախագիծը կբերեն, հետո կխոսենք»,- ասաց վարչապետը:

Ակտիվիսներից մեկի դիտարկմանը՝ եթե նախագծին ծանոթ չեք, ինչո՞ւ եք մտնում մեր գրպանները՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ոչ ոք էլ ոչ մեկի գրպանը չի մտնում:

«Եթե դիմում են գրում, այդ փողերը հետ են վերադարձվում: Այսօր էլ ԱԺ-ում այս հարցը քննարկվել է: Եթե նման դեպք կա՝ անողին մենք աշխատանքից կազատենք»,- հակադարձեց վարչապետը՝ վստահեցնելով, որ ոչ ոք անհիմն պահումներ այս ընթացքում չի իրականացրել, ոչ ոք ապօրինի ոչինչ չի արել:

Վարչապետի հետ չհամաձայնեց ակտիվստը, նշելով՝ Մետրոյի աշխատակիցներից մեկին օրերս ազատել են աշխատանքից:

«Ես չգիտեմ խոսքը ում մասին է: Գրեք, բերեք: Եթե ինչ-որ մեկն ապօրինի ազատվել է աշխատանքից, մենք այդ հարցին լուծում կտանք: Հարցը տալիս եք, իմ փոխարեն պատասխանում, իմ փոխարեն որոշում կայացնում: Մենք օրենք ենք ընդունել: Եթե մենք չուզեինք՝ այդ օրենքը չէր լինի: Առաջարկել ենք և բոլորը պարտավոր են դա իրականացնել: Օդի մեջ ասում եք… 1400 դպրոց ունենք, որի մասին է խոսքը: Մենք այսօր այդ հարցը քննարկել ենք ԱԺ-ում և փոխվարչապետին հանձնարարել եմ, որ մարզպետարաններից հետաքրքրվի, թե որ դպրոցներում են նման դեպքեր եղել: Մենք հետամուտ ենք լինում բոլոր խնդիրներին: Ով ապօրինի ինչ-որ մեկին ազատում է աշխատանքից, ուրեմն մենք էլ նրան ենք ազատելու»,-ասաց նա:
  
Նախորդող հրապարակում՝ Բախում՝ ոստիկանների ու «Դեմ եմ»-ի երթի մասնակիցների միջև

Վարչապետը հանդիպեց «Դեմ եմ»-ի երթի մասնակիցների հետ