Հայաստանի պատրաստակամ է հնարավորինս զարգացնել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը
11/06/2014 10:52

Հայաստանի պատրաստակամ է հնարավորինս զարգացնել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որին քննարկվել է 2013 թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները և Արևելյան գործընկերության ձևաչափով հետագա աշխատանքները, հուլիսին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոխնախարար Նազարյանն իր ելույթում շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս զարգացնել Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության հետ փոխգործակցությունը:
 

Հայաստանի պատրաստակամ է հնարավորինս զարգացնել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը