.jpg)
Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատությամբ 5 սմ նվազել է
Այսօր Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.52 մետր` նախորդ տարվա 1900.57 մետրի դիմաց. Մակարդակը նվազել է 5 սմ-ով: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ՀՀ հիդրոօդերևութաբանական ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Նա նաև հաղորդեց, որ այս տարի Սևանա լճից ջրբացթողումները սկսվել են ապրիլի 24-ից և մինչև այժմ բաց է թողնվել մոտավորապես 82 մլն խմ ջուր:
Նշենք, որ այս տարի կառավարության որոշմամբ, Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումենրի ծավալը հասցվել է 240 մլն խմ-ի, քանի որ, ըստ ՋրՊետԿոմի տարին սակավաջուր է և հատկապես Արմավիրի մարզում ստեղծված գյուղատնետսական չորային պայմանները ստիպել են ՋրՊետԿոմին հանդես գալ 170 մլն խմ-ից Սևանի ջուրբացթողումները 240 մլն խմ-ի հասցնելու առաջարկով, որն ընդունվել է: