Մոուրինյո. «Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանը ֆանտաստիկ կլինի Կոստայի համար»
11/06/2014 18:53

Մոուրինյո. «Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանը ֆանտաստիկ կլինի Կոստայի համար»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջողություններ է մաղթել «Ատլետիկոյի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստային աշխարհի 2014 թ. առաջնությունում:

«Հույս ունեմ, որ աշխարհի առաջնությունը նորմալ կդասավորվի Դիեգո Կոստայի համար, և նա կխուսափի վնասվածքներից, իսկ հետո լավ կհանգստանա: Նաև հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանը նրա համար ֆանտաստիկ կլինի: Չգիտեմ, թե որ թիմում կլինի, բայց նրանից ֆանտաստիկ խաղ եմ ակնկալում»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ «Չելսին» մտադիր է գնել Կոստայի տրանսֆերը: Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 43 մլն եվրո:

Մոուրինյո. «Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանը ֆանտաստիկ կլինի Կոստայի համար»