Նախիջևանյան սահմանին մարտեր չկան. Տեղեկությունը սուտ է
11/06/2014 15:21

Նախիջևանյան սահմանին մարտեր չկան. Տեղեկությունը սուտ է

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է մի շարք լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Լակադակ գյուղում մարտեր են ընթանում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ ավելացնելով.

«Այդ տեղեկությունը հերթական սուտն է»:

Ավելի վաղ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, իսկ այնուհետև նաև ռուսական Regnum գործակալությունը գրել էին, որ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում գտնվող Լագատակ գյուղում մարտեր են ընթանում:

Հիշեցնենք, որ սահմանի նախիջևանյան հատվածում անհանգստությունները սկսվել են հունիսի 5-ից: Այդ օրը հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվեցին պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը և Բորիս Բենիկի Գասպարյանը:

Նախորդող հրապարակում՝ Թշնամու գնդակից երկու զինվոր է զոհվել
 

Նախիջևանյան սահմանին մարտեր չկան. Տեղեկությունը սուտ է