.jpg)
Արաս Օզբիլիսը վիրահատվել է
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ծնկի վիրահատության է ենթարկվել հռոմեական «Villa Stuart» կլինիկայում: Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստին ևս մեկ վիրահատություն է սպասվում:
Հիշեցնենք, որ Ալժիրի ընտրանու հետ ստուգողական խաղում (1:3) Օզբիլիսը ձախ ծնկի լուրջ վնասվածք էր ստացել. կտրվել էր խաչաձև կապանը:
«Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարտապետովի խոսքերով` վիրահատությունն անցել է պլանի համաձայն ու առանց տեխնիկական բարդությունների: Իսկ երկրորդ վիրահատության ժամկետները կհստակեցվեն երկու ամիս հետո` ռենտգենային ուսումնասիրությունից հետո: