11/06/2014 15:51
«Մասիսի» ԲԿ-ում ներարգանդային պտղի հայտնաբերման առթիվ հարուցվել է քրգործ
«Մասիսի» ԲԿ տնօրեն Մհեր Ենգիբարյանը համոզված է, որ հիվանդանոցի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվող պտուղները կապ չունեն հիվանդանոցի աշխատակազմի հետ, այլ հայտնվել են այդ տարածքում:
«Մեր հիվանդանոցի տարածքը 4.5 հեկտար է, և ներարգանդային փուլում գտնվող 2 պտուղները հայտնաբերվել են հիվանդանոցի տարածքում, սակայն մեր հետ կապ չունի: Այժմ իրավապահները արդեն զբաղվում են այդ հարցով, թող պարզեն իրականությունը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ ինքը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և արդյոք դա համարում է իր դեմ ուղղված քայլ, նա պատասխանեց, որ ոչ, իր կարծիքով, նման բաներ չեն անում տնօրենին պաշտոնից զրկելու համար:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ հունիսի 7-ի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 122 Հոդվածի (Ապօրինի աբորտ կատարելը) հատկանիշներով, իսկ երկրորդ դեպքով նյութեր են նախապատրաստվում: