Ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է կնոջ դի՝ սուր կտրած-ծակած վերքով
11/06/2014 13:39

Ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է կնոջ դի՝ սուր կտրած-ծակած վերքով

Հունիսի 10-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտ կնոջ դիակ կա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի ռեստորանային համալիրի մոտակայքում, սուր կտրող-ծակող գործիքով մեջքին հարվածելով` սպանել է 1975 թ. ծնված Էթերի Աղաբաբյանին:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
 

Ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է կնոջ դի՝ սուր կտրած-ծակած վերքով