Զոլաքարում «ՈւԱԶ»-ը շրջվել է. Կա զոհ ու վիրավորներ
11/06/2014 20:08

Զոլաքարում «ՈւԱԶ»-ը շրջվել է. Կա զոհ ու վիրավորներ

Այսօր՝ ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մոտակա սարին` «Սարի սուրբ» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ ավտոմեքնան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով 1998 թ. ծնված Լ. Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ` 1989 թ. ծնված Հ. Ա.-ն, 1996 թ. ծնված Ա. Ո.-ն, 1996 թ. ծնված Ա. Ք.-ն, 1997 թ. ծնված Ք. Մ.-ն, 1996 թ. ծնված Ն. Ս.-ն և 1996 թ. ծնված Լ. Օ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու ԲԿ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր: 

Զոլաքարում «ՈւԱԶ»-ը շրջվել է. Կա զոհ ու վիրավորներ