.jpg)
Աշոտյանը՝ Կիսելյովի «մուննաթի» մասին. Օրենսդրության փոփոխության կարիք չկա
Հայ-ռուսական ռազմավական գործընկերության մեջ փոխադարձ «մուննաթներ» են հնչում` դուք այս չարեցիք, մենք այս չարեցինք, խոսակցությունները թեև գայթակղիչ են, սակայն մոտեցները սխալ են: Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի` նախօրեին հայ-ռուսական խորհրդանական ակումբի նիստի ժամանակ արած հայտարարությանը, ըստ որի, եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:
Նախարարը կարծում է, որ ՀՀ տարածքում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները. «Ռուսաց լեզուն մեզ մոտ դասավանդվում է երկրորդ դասարանից: Լեզվական օրենսդրության փոփոխության կարիք չունենք»:
Նաև հավելեց, որ Հայաստանում միջազգային կրթական ծրագրեր իրականացվում են, Ավագ դպրոցի մակարդակում թույլատրված է ուեննալ չորս ռուսալեզու, չորս ֆրասնալեզու կամ այլ դպրոցներ, իսկ ռուսները այս քվոտայից դեռ չեն օգտվել. օրինակ՝ այժմ գործում է երկու անգլալեզու դպրոց:
Ա. Աշոտյանի հաղորդմամաբ՝ ռուսաց լեզուն լինելով միջազգային շփման լեզու, հնարավորություն է տալիս ավելի սերտացնել շփումը, ծանոթանալ ռուսական մշակույթին և այլն և այս հարցերը քաղաքականացման ենթակա չեն:
Բացի այդ, հայկական կողմը ՌԴ-ին այն տարածքներոի դպրոցներում, որտեղ հոծ հայկական համայնք կա, ներառել է հայոց լեզուն: Նախարարի խոսքով՝ այս ծրագիրը պիլոտային է:
Նախորդող հրապարակում՝ Կիսելյովը ՀՀ տարածքում պետք է լինի «պերսոնա նոն գրատա». Նիկոլ Փաշինյան