.jpg)
Ռուսաց լեզվին սահմանադրական կարգավիճակ տալու խնդիր չկա. Աշոտյան
«Ես կրթության և գիտության նախարարն եմ, զբաղված եմ բացառապես հայոց լեզվի և Հայաստանի կրթական համակարգի քարոզով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` չպատասխանելով հարցին, թե արդյոք 2013թ-ի սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտարարվեց ՄՄ-ին միանալու որոշման մասին, սկսվե՞ց ռուսաց լեզվի ակտիվ քարոզչություն:
Նախարարը նշեց, որ պետք չէ իրենց մեղադրել, որ այդ ուղղությամբ են գնում, քանի որ «ունենք բազմազան արտասահմանյան կապեր», բայց միևնույն է «մենք սպասարկում ենք բացառապես ՀՀ շահը»:
Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ «Կերմլի ձեռք», «Սպիտակ տան ոտք» էին ման գալիս օտարալեզու դպրոցների մասին օրենքն ընդունելուց, սակայն այսօր օտարալեզու դպրոցները առկա են:
«Հայաստանը ունիկալ երկիր է Եվրասիական տարածքում, որովհետև նաև Հայաստանում ռուսաց լեզուն պետական լեզու չէ, այն ունի սահմանադրական կարգավիճակ Բելառուսում և Ղազախստանում, մենք չենք տեսնում անհրաժեշտություն, ես անձամբ չեմ տեսնում անհրաժեշտություն ռուսաց լեզվին սահմանադրական կարգավիճակ տալու»,- ի գիտություն Դմիտրի Կիսելիյովի` հայտնեց Արմեն Աշոտյանը:
Նախորդող հրապարակում՝ Աշոտյանը՝ Կիսելյովի «մուննաթի» մասին. Օրենսդրության փոփոխության կարիք չկա