.jpg)
Ա. Խաչատրյան. Պորտուգալիայի կառավարությունը շնորհակալություն է հայտնել մեզ
Մայիսի 6-16-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում կայացել են «Miss 7 Continents -2014», «Photomodel of the world», «Littele miss world» և «Little mister world-2014» գեղեցկության միջազգային մրցույթները: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի», «Միսս և Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ, մրցույթների հիմնադիր Աշոտ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ մասնակիցները ժամանել էին աշխարհի տարբեր երկրներից և ինչպես միշտ, այս անգամ էլ իրենց հիմնական նպատակը ոչ թե մասնակիցների «քանակն է եղել, այլ որակը»:

««Miss 7 Continents -2014»-ի հաղթողը Պորտուգալիայի մասնակիցն էր, որը նաև ճանաչվել է «Միսս Պորտուգալ-աշխարհ», բավականին գեղեցիկ աղջիկ էր, այդ մասին նաև թերթերը նշեցին, Պորտուգալիայի կառավարության անունից հատուկ շնորհակալություն հայտնեցին, Թուրքիայի մասնակիցը 2-րդ տեղն էր գրավել, բավականին պատրաստված էր, 3-րդ Լատվիայի ներկայացուցիչն էր, իսկ 4-րդ մրցանակին ՌԴ ներկայացուցիչը արժանացավ, ով ստացավ նաև «Միսս տաղանդ» մրցանակը»,-ասաց նա:

Մասնակիցները ներկայացել են ազգային տարազներով, երեկոյան զգեստներով, լողազգեստներով, ինչպես նաև հարցազրույցի փուլն են հաղթահարել:
Ա. Խաչատրյանը նշեց, որ թեև մրցույթը շատ բարձր մակարդակով էր կազմակերպվել՝ առանց հովանավորների և քաղաքականության, և գնահատվել էր միջազգային մամուլի կողմից, հեղինակավոր պարբերականներում և կայքերում բազմաթիվ հրապարակումներ էին եղել, սակայն մեր լրատվամիջոցներում այդ մասին որևէ ինֆորմացիա չի հայտնվել:
