.jpg)
Դարձյալ բացառիկ գերակա շահ. Օտարելու են որոշ օբյեկտներ
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև երեք տարի առաջ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է օտարել 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ուղեգծի միջանցքի սահմանում գտնվող որոշ օբյեկտներ: Շինարարության կապալառուն որոշել է էլեկտրահաղորդման գծի ուղեգիծը:
Գործադիրի սույն որոշումը հնարավորություն է տալիս մինչև բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը ուսումնասիրել օտարման ենթակա սեփականությունը, որի փոխհատուցումը նախատեսված է իրականացնել վարկային միջոցների հաշվին: