.jpg)
Եգիպտոսի նախագահը այցելել է իր երդմնակալության ժամանակ բռնաբարված կնոջը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ներողություն է խնդրել կնոջից, ով իր երդմնակալության արարողության ժամանակ սեռական բռնության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ երկրի ղեկավարը այցելել է հիվանդանոց, որտեղ դեպքից հետո գտնվում է կինը: Նախագահը նշել է, որ ներողություն է խնդրում երկրի բոլոր կանանցից:
Ինչպես նշում է աղբյուրը՝ երդմնակալության ժամանակ Կահիրեում քանի կանայք ևս սեքսուալ բռնության են ենթարկվել: Ավելի վաղ տրածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են տղամարդիկ Կահիրեի հրապարակում մերկացնում ու բռնաբարում մի կնոջ: Տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել:
Նշենք, որ այս գործով ձերբակալվել է 7 մարդ: Նրանց սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում: