Պաշտոնական. Ֆաբրեգասը 5 տարվա պայմանագիր ստորագրեց «Չելսիի» հետ
12/06/2014 20:25

Պաշտոնական. Ֆաբրեգասը 5 տարվա պայմանագիր ստորագրեց «Չելսիի» հետ

«Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»: Իսպանացի ֆուտբոլիստն «արիստոկրատների» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Նոր թիմում Ֆաբրեգասը հանդես կգա 4 համարի մարզաշապիկով: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

«Շնորհակալ եմ «Բարսելոնին», որի կազմում անցկացրեցի 3 հիանալի տարիներ: «Բարսան» իմ մանկության թիմն է, և ես միշտ հպարտ կլինեմ, որ հանդես եմ եկել այդ հոյակապ ակումբում: Զգում եմ, որ Անգլիայում անավարտ գործեր ունեմ, և հիմա դրանք ավարտին հասցնելու ճիշտ ժամանակն է:

Մանրամասնորեն ուսումնասիրել եմ բոլոր առաջարկները և եկել եմ այն եզրահանգման, որ «Չելսին» լավագույն տարբերակն է: Այս ակումբը համապատասխանում է իմ հավակնություններին, քանի որ հաղթանակների ծարավ է և ուզում է շատ տիտղոսներ նվաճել:

Լոնդոնյան թիմը հիանալի կազմ և անհավանական մարզիչ ունի: Ես լիովին նվիրված եմ այս ակումբին և անհամբեր սպասում եմ նրա կազմում մրցելույթներիս մեկնարկին»,- հայտարարել է Ֆաբրեգասը:
 

Պաշտոնական. Ֆաբրեգասը 5 տարվա պայմանագիր ստորագրեց «Չելսիի» հետ