Ոստիկանապետը ներկայացրեց Անձնագրային և վիզաների վարչության նոր պետին
12/06/2014 20:33

Ոստիկանապետը ներկայացրեց Անձնագրային և վիզաների վարչության նոր պետին

Այսօր  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից: 

Ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշեց, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հետողական է լինելու արատավոր երևույթների դեմ պայքարում:

Ոստիկանության պետը ներկայացրեց նաև Անձնագրային և վիզաների վարչության կառուցվածքային փոփոխության նպատակն ու անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները կնպաստեն աշխատանքային և կատարողական կարգապահության բարձրացմանը, տարածքի քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելուն, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչության աշխատակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանի աշխատանքի, ծառայողական պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայություն մատուցելու գլխավոր սկզբունքները:

Ոստիկանապետը ներկայացրեց Անձնագրային և վիզաների վարչության նոր պետին