Հազվագյուտ գենետիկ հիվանդությունը երեխային վերածում է «արձանի»
12/06/2014 18:30

Հազվագյուտ գենետիկ հիվանդությունը երեխային վերածում է «արձանի»

Փոքրիկ բրիտանուհի Միլի Բարկերը տառապում է շատ հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ, ինչի հետևանքով երեխայի մոտ կրկնակի կմախք է գոյանում:

Vesti.ru-ի փոխանցմամբ, եթե հիվանդությունը այս արագությամբ զարգանա, աղջիկը շուտով կարող է վերածվել կենդանի «արձանի» և կորցնի շարժվելու կարողությունը:

Փոքրիկի 34-ամյա մայրը՝ Լորրեյն Թերները նշել է, որ Միլին աշխույժ խաղում է և ուրախանում, սակայն նույնիսկ փոքրիկ վնասվածքը կարող է արագացնել ոսկորների աճը:

Ամբողջ աշխարհում այդպիսի հազվագյուտ հիվանդությամբ տառապում է 700 մարդ, որից 40-ը բնակվում է Մեծ Բրիտանիայում: Այդպիսի հիվանդները ապրում են մինչև 40 տարեկան:

Նշվում է, որ այս պահի դրությամբ հիվանդությունը բուժող և կանխարգելող դեղամիջոցներ չկան և գիտնականները աշխատում են այդ ուղղությամբ:
 

Հազվագյուտ գենետիկ հիվանդությունը երեխային վերածում է «արձանի»