Կլինսման. «Կփորձենք Ռոնալդուին դժբախտացնել»
12/06/2014 19:54

Կլինսման. «Կփորձենք Ռոնալդուին դժբախտացնել»

ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը հայտարարել է, որ աշխարհի առաջնության խմբային փուլում վճռորոշ նշանակություն կունենա Պորտուգալիայի ընտրանու հետ հանդիպումը:

Մասնագետի խոսքերով` այդ խաղում անհրաժեշտ կլինի մեծ ուշադրություն դարձնել պորտուգալացիների առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Պորտուգալիայի հավաքականի հետ կայանալիք խաղում մեր գլխավոր խնդիրը Քրիշտիանու Ռոնալուին կանգնեցնելն է: Եվ մենք կմտածենք այն մասին, թե «Ռեալի» աստղին ինչպես դժբախտացնենք»,- նշել է Կլինսմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին:
 

Կլինսման. «Կփորձենք Ռոնալդուին դժբախտացնել»