.jpg)
Երգիչ Նարեկ Մակարյանը փնտրում է իրեն անակնկալ մատուցած երկրպագուին
Այսօր երգիչ Նարեկ Մակարյանի օրը սկսել է հաճելի անակնկալով. նա ստացել է շատ ցանկալի մի նվեր՝ անհայտ երկրպագուի կողմից:
«Սիրելի´ երկրպագու, եթե գրածս տեսնես, ապա՝ շնորհակալություն նվերի համար, Beat studio headphones, ի դեպ, շատ էի ուզում»,-Facebook սոցցանցի իր էջում նշել է երգիչը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Նարեկն ասաց, որ ինքն այդ ականջակալներն ունենալու ցանկության մասին որևէ տեղ չի բարձրաձայնել և գաղափար չունի՝ ով կարող է լինել նվերի հեղինակը.
«Այս ականջակալները բարձր որակի են, լավ բրենդ են ներկայացնում, միշտ ուզեցել եմ օրիգինալ տարբերակն ունենալ, ի դեպ, Երևանում սրանից չկա»,- ընդգծեց երգիչը՝ ավելցնելով, որ շատ է ուզում իմանալ, թե ով է մատուցել այդ անակնկալը: