Ն. Փաշինյան. Հաճախ է կատարվում հրեշվոր ապօրինություն, ապա օրենք փոխվում
12/06/2014 19:00

Ն. Փաշինյան. Հաճախ է կատարվում հրեշվոր ապօրինություն, ապա օրենք փոխվում

«Հայաստանում հաճախ է տեղի ունենում մեծ, հրեշավոր ապօրինություն, հետո օրենքը փոփոխության է ենթարկվում` հետին թվով բացատրելու, որ օրենքում խնդիր կար, դրա համար այդ ապօրինությունը տեղի ունեցավ»,- «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եև օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորը կոնկրետ օրինակ բերեց Փակ շուկայի հայտնի պատմությունը:

«Հայաստանում կան մարդիկ, որ վեր են օրենքից կամ օրենքը իրենց վրա չի տարածովում, անկախ նրանից, թե ինչպիսինն է օրենքը, մինևնույն է նրանց վրա չի տարածվում այն: Օրենքում նման փոփոխություններ կատարելով` միևնույնն է իրավիճակը չի շտկվում»,- ասաց Ն. Փաշինյանը:
 

Ն. Փաշինյան. Հաճախ է կատարվում հրեշվոր ապօրինություն, ապա օրենք փոխվում