Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է. Հայկական ժամանակ
12/06/2014 09:17

Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է. Հայկական ժամանակ

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը: Ներկայումս նա գտնվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում:

Թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է վիրահատությունից անմիջապես հետո: Պատկան մարմինները, սակայն, չեն շտապում պաշտոնապես հաստատել տեղեկությունը:

Երեկ, երբ թերթի թղթակիցը զանգահարել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն, նրան տեղեկացրել են, թե դեսպանի հետ հնարավոր չէ խոսել, նա տեղում չէ և ևս մեկ շաբաթ էլ տեղում չի լինելու, և նրան փոխարինում է գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:

 

Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է. Հայկական ժամանակ