.jpg)
Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 4-6 աստիճանով
Այսօր ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հունիսի 13-ին արևելյան շրջաններում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 4-6 աստիճանով, 14-16-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Հունիսի 14-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում ցերեկը սպասվում է +23 +25, երեկոյան +18 +20, գիշերը +14 +16 աստիճան: