.jpg)
Արամ Անանյանը ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արամ Անանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը`
Արամ Անանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Ա. Անանյանը այս պաշտոնում նշանակվել էր մայիսի 21-ին: