Պորտուգալացի ֆուտբոլիստների սենյակների բարձերը կլինեն կարամելի բույրով
13/06/2014 19:20

Պորտուգալացի ֆուտբոլիստների սենյակների բարձերը կլինեն կարամելի բույրով

Հայտնի է դարձել, թե արգենտինացի ֆուտբոլիստներն ինչպիսի պայմաններում են ապրելու Մունդիալի օրերին` իրենց հյուրանոցային համարներում: Պարզվում է, Արգենտինայի ընտրանու աստղ Լիոնել Մեսսին այս օրերին կբնակվի Սերխիո Ագուերոյի հետ: Միակ ֆուտբոլիստը, ով համարը չի կիսի թիմակցի հետ, դա Ֆերնանդո Գագոն է:

Մյուս սենյակներում կապրեն ահա այս զույգերը` Մարկոս Ռոխո-Խեսե Բասանտա, Ագուստին Օրյոն-Էնցո Պերես, Ռոդրիգո Պալասիո-Աուգուստո Ֆերնանդես, Գոնսալո Իգուայն-Էսեկիել Գարայ, Լուկաս Բիլյա-Ռիկարդո Ալվարես, Սերխիո Ռոմերո-Մարիանո Անդուխար, Ուգո Կամպանյարո-Ֆեդերիկա Ֆերնանդես, Մաքսի Ռոդրիգես-Մարտին Դեմիկելիս, Խավիեր Մասկերանո-Պաբլո Սաբալետա, Անխել Դի Մարիա-Էսեկիել Լավեսի, Լիոնել Մեսսի-Սերխիո Ագուերո, Ֆերնանդո Գագո:

Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականը կապրի բավական ճոխ պայմաններում` «Resort Palms» հյուրանոցում: Ընտրանու յուրաքանչյուր անդամի տրվել է առանձին սենյակ, որտեղ մահճակալի հարևանությամբ գրված կլինի ֆուտբոլիստի անուն-ազգանունը: Սենյակների պատերը կլինեն նկարազարդ, որոնցում պատկերված կլինեն վերոնշյալ ֆուտբոլիստի մարզական կարիեայի լավագույն պահերը: Իսկ բարձերը կլինեն երիցուկի և կարամելի բույրով:

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի համարում տեղադրված կլինեն ջեռուցվող հայելիներ:
 

Պորտուգալացի ֆուտբոլիստների սենյակների բարձերը կլինեն կարամելի բույրով