Առողջապահության նախարարը` բուժհիմնարկներում կուտակայինի պահումների մասին
13/06/2014 18:25

Առողջապահության նախարարը` բուժհիմնարկներում կուտակայինի պահումների մասին

Առողջապահության նախարարությունը կամ նախարարը չի առաջնորդվում պատժելու գործառույթներով, դա իրավական խնդիր է, սակայն նեգատիվ ենք վերաբերում, երբ աշխատակիցների իրավունքները ոտնահարվում են: Մեր կողմից դա չի ողջունվում, դատապարտվում է: Կա հստակ օրենք, ըստ որի՝ յուրաքանյուր անձ ինքն է որոշում՝ մասնակցել կուտակային համակարգին, թե չմասնակցել»,- «Ազատություն» ՌԿ-ի Facebook-յան ասուլիսի ժամանակ, պատասխանելով կուտակային պահումների մասին օգտատերերի հարցին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ ավելի վաղ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ իրենք ստացել են բազմաթիվ ահազանգեր բուժհիմնարկների աշխատակիցների կողմից, որոնց թույլ չի տրվում կուտակային հակարգից հրաժարվելու դիմում գրել:

«Աշխատակիցները դիմումներ տալու անարգել իրավունք ունեն, իսկ եթե տեսնում են, որ դիմումները տեղ չեն հասնում, ապա այլընտրանքային տարբերակ կա: Եթե ցանկություն ունեն պարզաբանելու, թե ինչու են աշխատավարձերից պահվում, ապա կարող էին նաև Առողջապահության նախարություն դիմել»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ որևէ մեկը չի հեռացվելու աշխատանքից, եթե չմասնակցի կուտակային համակարգին. «Եթե որևէ մեկի իրավունքը խոչընդոտվի, ապա անպայման պատասխանատվության կենթարկվի»:

Ինչ վերաբերում է նախարարության աշխատակիցների մասնակցությանը կուտակային համակարգին, ապա Արմեն Մուրադյանն ասաց, որ ԱՆ-ում որևէ մեկը դիմում դեռ չի գրել, սակայն, նախարարի խոսքով, եթե ցանկացողներ լինեն, ապա կարող են հանգիստ դիմում գրել և մասնակից չլինեն կուտակային հակարագին:
 

Առողջապահության նախարարը` բուժհիմնարկներում կուտակայինի պահումների մասին