.jpg)
Քաղաքական խորհրդատվություններ` Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև
ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ:
Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմից` Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը: