Ֆիննախի պարզաբանումը, թե ինչու են ազատվել աշխատանքից աշխատակիցները
13/06/2014 19:54

Ֆիննախի պարզաբանումը, թե ինչու են ազատվել աշխատանքից աշխատակիցները

ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության վերակազմակերպման խնդրի առնչությամբ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման:

Ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը ուժը կորցրած ճանաչելու և Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ նախարարության քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկում կատարվել են փոփոխություններ և տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում աշխատակիցներն ազատվել են աշխատանքից:

Նախորդող հրապարակում` Ֆիննախի աշխատակիցները կրճատվել են աշխատանքի պայմանների փոփոխման հետևանքով

Ֆիննախի պարզաբանումը, թե ինչու են ազատվել աշխատանքից աշխատակիցները