.jpg)
Ն. Զոհրաբյան. Պահանջների կատարման համար երկու-երեք ամիսը բավարար է
«Որևէ տաբու մեզ համար չկա, մենք այդ մասին միշտ հայտարարել ենք: Մենք առաջնորդվում ենք փոքր քայլերի հաջողությամբ: Եկեք իրադարձությունները արհեստականորեն առաջ չմղենք: Սեպտեմբերին քառյակը կհրապարակի իր անելիքը և վստահեցնում եմ` հանրությունը չի հիասթափվի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բագավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը չցանկանալով կանխատեսել, թե ինչ կլինի, եթե ներկայացված պահանջները չկատարվեն նշված ժամկետներում իշխանությունների կողմից, միայն ասաց, որ սեպտեմբերի վերջին իրենք կհրավիրեն մեծ հանրահավաք, որի ժամանակ էլ կքննարկեն հետագա անելիքը:
Քառյակը, ԲՀԿ պատգամավորի խոսքով, կարող էր շատ ավելի խորքային պահանջներ ներկայացնել, բայց. «Գտնում ենք, որ նշված պահանջների կատարման համար երկու-երեք ամիսը հստակ բավարար ժամանակահատված է»: