.jpg)
13/06/2014 17:58
Կմրցեն «Ռեալն» ու «Ֆիորենտինան»
Մադրիդի «Ռեալն» ու իտալական «Ֆիորենտինան» առաջիկայում ուժերը կչափեն ընկերական խաղում: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին` Վարշավայի «Ազգային» մարզադաշտում, որը նախատեսված է 58,500 երկրպագուների համար:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, դիմակայությունը տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունից 4 օր անց, որում «Արքայական ակումբի» մրցակիցը կլինի «Սևիլիան»: