Ռոստելեկոմը կրկնապատկում է ինտերնետի ցերեկային արագությունը
13/06/2014 19:11

Ռոստելեկոմը կրկնապատկում է ինտերնետի ցերեկային արագությունը

Ամառային ամիսների համար «Ռոստելեկոմը» հատուկ գրավիչ առաջարկ է ներկայացնում իր բաժանորդներին. Կրկնապատկվում է ինտերնետի ցերեկային արագությունը և գիշերայինը դառնում է անսահմանափակ: Այս մասին հայտնում են ընկերությունից:

Ամառային ամիսներին՝ հունիսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, GPON տեխնոլոգիայով միացված բաժանորդներն ինտերնետ ծառայությունը կստանան կրկնակի բարձր արագությամբ ցերեկային ժամերին (ժամը 09:01-23:59), իսկ գիշերային ժամերին (ժամը 00:00-09:00) արագությունը կհասնի մինչև 100 Մբ/վ-ի:

Սրանով իսկ «Ռոստելեկոմն» ապահովելու է լիարժեք հանգիստն իր բաժանորդների համար:

Հատուկ առաջարկը տարածվում է հետևյալ սակագնային փաթեթներն օգտագործողների վրա՝

Ֆիզ անձանց համար՝

Անլիմ (Մամբո, Սալսա, Սամբա)
Անլիմ Գործընկեր (Մամբո, Սալսա, Սամբա)
Անլիմ Ժամկետային (Մամբո, Սալսա, Սամբա)
Անլիմ Ժամկետային + (Մամբո, Սալսա, Սամբա)
Տրիո Կոնստրուկտոր (Սպիտակ, Կապույտ, Դեղին, Մանուշակագույն, Կարմիր, Երկնագույն, Սև, Նարնջագույն)
Տրիո Կոնստրուկտոր Ժամկետային (Սպիտակ, Կապույտ, Դեղին, Մանուշակագույն, Կարմիր, Երկնագույն, Սև, Նարնջագույն)
Տրիո Կոնստրուկտոր Ժամկետային + (Սպիտակ, Կապույտ, Դեղին, Մանուշակագույն, Կարմիր, Երկնագույն, Սև, Նարնջագույն)
Դուո Օպտի, Դուո Մաքսի
Իրավաբանական անձանց համար՝
Անլիմ Օֆիս (Ռումբա, Մամբո, Սալսա, Սամբա)
 

Ռոստելեկոմը կրկնապատկում է ինտերնետի ցերեկային արագությունը